ԲԴԽ նախագահն ուղերձ է հղել Վճռաբեկ դատարանի հիմնադրման 22-ամյակի առիթով


ԲԴԽ նախագահն ուղերձ է հղել Վճռաբեկ դատարանի հիմնադրման 22-ամյակի առիթով

  • 08-07-2020 17:24:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն ուղերձ է հեղել Վճռաբեկ դատարանի հիմնադրման 22-ամյակի առիթով։ Ստորև  ԲԴԽ նախագահի ուղերձը․ 
 
«Հարգարժա՛ն դատավորներ,
 
Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության դատական ամբողջ համակարգին` Վճռաբեկ դատարանի հիմնադրման 22-ամյակի կապակցությամբ։
 
Մենք ստեղծել ենք և այսօր արդեն ունենք արհեստավարժ համակարգ, որ կոչված է Հայաստանի քաղաքացիներին վերադարձնելու իրական արդարադատությունը: Արդարադատություն` հիմնված օրենքի տառի, ազգային բարոյական արժեքների, համամարդկային չափանիշների և եվրոպական փորձառության վրա:
 
Դիտարկելովանցած քսաներկու տարիների ձեր գործունեությունը՝հարկ է արձանագրել այն հսկայածավալ և գնահատելի աշխատանքը, որ կատարվել է դատարանի ձևավորման և նրա գործունեության կազմակերպման ուղղությամբ։
 
Առանց չափազանցության կարելի է ասել, որ ձեր վրա է դրված դատական նոր ավանդույթի ձևավորման կարևորագույն առաքելությունը: Որպես Հայաստանի Հանրապետության դատական եռաստիճան համակարգի բարձրագույն ատյան՝ Վճռաբեկ դատարանը կոչված է հանդիսանալու օրենքի միասնական կիրառման երաշխավորը, ինչպես նաև դատական նախադեպի ձևավորողը։ Դա, իսկապես, ահռելի պատասխանատվություն է, որ կրում եք պատվով:
 
Կրկին շնորհավորում եմ Վճռաբեկ դատարանի 22-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ հաջողություն, անսպառ եռանդ և քրտնաջան աշխատանք` մեր ժողովրդին և պետությանը ծառայելու պատվաբեր գործում»։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն