Կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում


Կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

  • 08-07-2020 17:29:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կրթության տեսչական մարմինն այսօր առավոտից խիստ վերահսկողություն է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում։
 
«Տեսչական մարմինը ստուգայցերի ընթացքում խստորեն հետեւում է սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանը՝ մանկապարտեզների հոսող տաք  ջրով ապահովված լինելուն, փակվող կափարիչով աղբամանների առկայությանը, սպասքի լվացման կանոնների պահպանմանը, ինչպես նաև  երեխաների ու աշխատակիցների կանոնավոր ջերմաչափմանը և այլն։ 
 
ԳՈՎԱԶԴ00:28Իմանալ ավելին
Երեխաների առօրյան հիմնականում կազմակերպվում է բացօթյա տարածքներում։ Կրթության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրվում են նաև ցուցումներ՝ անհապաղ վերացնելու հնարավոր թերացումները։
 
Ստուգայցերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տեսչական մարմնի կողմից ներկայացվում է պարետատուն»։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն