ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել ՀԴՄ-ների կանխավճարի վերադարձի վերաբերյալ


ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել ՀԴՄ-ների կանխավճարի վերադարձի վերաբերյալ

  • 08-07-2020 17:49:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների շուկայի ազատականացման արդյունքում մասնավոր կազմակերպություններն են բացառապես զբաղվում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացով, ինչպես նաև սարքերի ծրագրային ապահովման մշակմամբ ու սարքերի սպասարկմամբ: 
 
««Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ»  ՊՈԱԿ-ի կողմից չորս  կազմակերպություն արդեն ստացել են ՀՀ կառավարության 08.11.2012 թվականի թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության եզրակացություն, որոնք են․
 
«Սմարթ Սոլուշնս» ՍՊԸ - հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը Pax S 900 (հեռ․ +374 60 40 00 05)
«Իննթեք» ՍՊԸ - հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը VEGA 3000 (հեռ․ +374 60 50 50 70)
«Դոկտեխնիկ» ՍՊԸ - հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը Paymob A90 (հեռ․ +374 10 52 59 93, +374 10 56 67 81, +374 91 00 09 28, +374 91 00 09 25)
«Տոչ Մաստեր» ՍՊԸ - հսկիչ դրամարկղային մեքենայի մոդելը Aisino A90 (հեռ․ +374 60 50 60 27)
ՀՀ կառավարության 08.11.2012 թվականի թիվ 1419-Ն որոշմամբ սահմանված համապատասխանության եզրակացություն ստացած կազմակերպությունների ցանկը տեղադրված ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում, հարկային ծառայության էջի «Էլեկտրոնային ծառայություններ» բաժնի «Նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ» ենթաբաժնում, հետևյալ հղմամբ։
 
Նշենք, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը ՀԴՄ-ներ տրամադրելու է միայն ՀՀ կառավարության 17.10.1998 թվականի N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 20.07.2017 թվականի N 861-ն որոշումը: 
 
Հիմք ընդունելով վերոգրյալը տեղեկացնում ենք, որ ՀԴՄ ձեռք բերման դիմումներին տրվելու է «մերժված» կարգավիճակ և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ»  ՊՈԱԿ-ի հաշվեհամարին կատարված կանխավճարները ենթակա են վերադարձման:
 
Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը՝ հերթերից խուսափելու նպատակով, կոմիտեն, տնտեսվարող սուբյեկտներին կամ նրանց կողմից լիազորված անձանց հորդորում է դիմումները և գրությունները «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝  hdm@taxservice.am էլ-փոստի միջոցով։ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ կարող եք այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Գործում են նաև հեռախոսահամարներ՝ 060 544 994 կամ 060 544 910»,- ասված է հայտարարության մեջ։
 
Վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը ետ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
 
Դիմում
վճարման անդորրագրի պատճեն
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի պատճեն
անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները
լիազորագիր՝ լիազորագրին կցելով լիազորված անձի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները:
 
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն