ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Վահան Ավետիսյանը

09-07-2020 10:30:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Սույն թվականի հունիսի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության նիստում  ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Ավետիսյանը:
 
Վահան Ավետիսյանը ծնվել է 1959թ.՝ Երև
անում: 1981թ. ավարտել է ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը: 1981թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում՝ սկզբում ինժեներ, այնուհետև` կրտսերից մինչև առաջատար գիտաշխատող: 
 
Վահան Ավետիսյանը 1989թ. Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի «Տեսական մեխանիկայի» մասնագիտացված խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «Մանիպուլյացիոն ռոբոտների տրանսպորտային շարժումների օպտիմալ
ղեկավարումը» թեմայով: 2003թ. նույն մասնագիտացված խորհրդում պաշտպանել է դոկտորական  ատենախոսությունը՝ «Մեխանիկական համակարգերի դիրքավորման օպտիմալ և սուբօպտիմալ ղեկավարումը» թեմայով: 2009թ. Վահան Ավետիսյանին շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
2004-2009թթ. դասախոսել է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի օպտիմալ կառավարման և մոտավոր մեթոդների ամբիոնում որպես դոցենտ: 2014թ-ից ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր է: 
 
1992–2008թթ. Վահան Ավետիսյանը եղել է ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող գիտական թեմաների ղեկավար, 2008-2009թթ.՝ Ֆրանսիայի (ք.Նիս) Ինֆորմատիկայի և ավտոմատացման ազգային հետազոտությունների ինստիտուտում և ԱՄՆ Իլինոյսի համալսարանում՝ հրավիրված հետազոտող: 
 
Վահան Ավետիսյանի գիտական հետազոտությունները վերաբերում են դինամիկական համակարգերի, այդ թվում մանիպուլյացիոն ռոբոտների, օպտիմալ և սուբօպտիմալ ղեկավարմանը, օպտիմալ փնտրման խնդիրներին և բախումից խուսափող դինամիկական օբյեկտների օպտիմալ ղեկավարումների կառուցմանը: Նա ավելի քան 80 գիտական հրապարակումների հեղինակ է: «Оптимальное управление электроприводами промышленных роботов» մենագրության և «Վարիացիոն հաշիվ և օպտիմալ կառավարում» դասագրքի համահեղինակն է: Վահան Ավետիսյանի ղեկավարությամբ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում «Տեսական մեխանիկա» մասնագիտությամբ պաշտպանվել է 3 թեկնածուական ատենախոսություն:
 
Վահան Ավետիսյանը Տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեի անդամ է, ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի 047  մասնագիտական խորհրդի անդամ:
 
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 347 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար