Արցախում սեպտեմբերի 1-ից բուժսպասարկումն անվճար կդառնա պատերազմի մասնակիցների համար, իսկ հունվարի 1-ից՝ բոլորի


Արցախում սեպտեմբերի 1-ից բուժսպասարկումն անվճար կդառնա պատերազմի մասնակիցների համար, իսկ հունվարի 1-ից՝ բոլորի

  • 09-07-2020 11:18:34   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է անվճար, որակյալ և թափանցիկ առողջապահական համակարգ ստեղծելու մասին:
 
«Արդեն հանձնարարել եմ, և այսօրվանից պետք է Արցախյան, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների սրտանոթային վիրահատությունների և ընդհանուր բուժման ֆինանսավորումն իրականացվի պետական բյուջեի միջոցներով, Արցախում, թե Հայաստանում: Հայաստանում, այսինքն՝ միայն ուղեգրման դեպքերում, այսինքն, ովքեր պետք է վիրահատվեն Հայստանի Հանրապետության բժշկական համակարգում, 100 տոկոսով ֆինանսավորելու է Կառավարությունը»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
 
Նա նաեւ տեղեկացրել է, որ եթերից րոպեներ առաջ հանդիպում է ունեցել թոշակառու սպաների հետ, որոնց համար ծրագիրը ևս կգործի:
 
«Սեպտեմբերի 1-ից Արցախյան, Հայրենական մեծ պատերազմների մասնակից և թոշակառու սպաների համար բժշկությունը կդառնա անվճար, իսկ հունվարի 1-ից արդեն անվճար կդառնա մեր մնացած հայրենակիցների համար»,- մանրամասնել է ԱՀ նախագահը:
 
Արայիկ Հարությունյանը նաեւ խոսել է աշխատավարձերի բարձրացման մասին եւ հորդորել սպասել՝ չնայած նշել է, որ սեպտեմբերից շոշափելի կբարձրանա բուժաշխատողների աշխատավարձը:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը