Երեկ ախտահանման աշխատանքներ են կատարվել Ստեփանակերտում, Շահումյանի շրջանում և Ասկերան քաղաքում
09-07-2020 12:13:34 | Արցախ (ԼՂՀ) | Հասարակություն
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մասի անձնակազմի կողմից մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջաններում իրականացվել են ախտահանման աշխատանքներ։
Երեկ՝ հուլիսի 8-ին, երեկոյան ախտահանման աշխատանքներ կատարվել են Ստեփանակերտի Փետրվարի 20 փողոցում, ներառյալ՝ Վերածննդի հրապարակը, Ազատամարտիկների և Ուլուբաբյան փողոցներում, ինչպես նաև Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում։
Ախտահանման աշխատանքներ իրականացվել են նաև Շահումյանի շրջանում և Ասկերան քաղաքում։