Ստեփանակերտում կորոնավիրուսի ևս մեկ նոր դեպք է հաստատվել. վարակակիրը բուժաշխատող է

09-07-2020 12:18:36   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն
ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ  Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը բուժանձնակազմից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:
 


Միևնույն ժամանակ կորոնավիրուսով հիվանդ մեկ քաղաքացի առողջացել և թողել է մեկուսացման վայրը:
 
Ընդհանուր առմամբ հաստատված դեպքերի քանակը 142
է: Այս պահին մեկուսացված է 78, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 29 քաղաքացի:
Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:
 
 
Ընդհանուր առմամբ կատարվել է 2468 թեստավորում:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 671 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար