Ստեփանակերտում կորոնավիրուսի ևս մեկ նոր դեպք է հաստատվել. վարակակիրը բուժաշխատող է


Ստեփանակերտում կորոնավիրուսի ևս մեկ նոր դեպք է հաստատվել. վարակակիրը բուժաշխատող է

  • 09-07-2020 12:18:36   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ  Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր դեպք է հաստատվել: Վարակակիրը բուժանձնակազմից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:
 
Միևնույն ժամանակ կորոնավիրուսով հիվանդ մեկ քաղաքացի առողջացել և թողել է մեկուսացման վայրը:
 
Ընդհանուր առմամբ հաստատված դեպքերի քանակը 142 է: Այս պահին մեկուսացված է 78, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 29 քաղաքացի:
Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:
 
 
Ընդհանուր առմամբ կատարվել է 2468 թեստավորում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play