«Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող Մղարթի ոսկու հանքավայրում խախտում է հայտնաբերվել


«Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող Մղարթի ոսկու հանքավայրում խախտում է հայտնաբերվել

  • 09-07-2020 14:21:03   | Հայաստան  |  Հասարակություն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ին պատկանող Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրում իրականացված մասնակի ստուգման արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը` հարստացուցիչ ֆաբրիկան և պոչամբարը շահագործել է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացության՝ խախտելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի բ) ենթակետի պահանջը։
 
Նշանակվել է վարչական տուգանք՝ 100.000 ՀՀ դրամի չափով։
 
Տրվել է հանձնարարական աշխատանքներն իրականացնել՝ հարստացուցիչ ֆաբրիկա և պոչամբար, շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության առկայության (ստանալու) դեպքում։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play