Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 4-ով


Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 4-ով

  • 10-07-2020 11:40:36   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 4-ով, վարակի նոր օջախներ են հայտնաբերվել մայրաքաղաք Ստեփանակերտում և Մարտակերտ քաղաքում:
 
«Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի մեկական օջախ՝ յուրաքանչյուրում մեկ դեպքի հաստատմամբ: Եվս 2 նոր դեպք գրանցվել է Ստեփանակերտի նախկինում հաստատված օջախի կոնտակտավորների մոտ»,- ասված է հաղորդագրությունում:
Նոյյան տապան  -   Հասարակություն