Հարկման պարզ և ողջամիտ լուծում

11-07-2020 03:30:57   | Հայաստան  |  Մեկնաբանություն
 


Վերջերս հարյուրավոր քննարկումներ են տեղի ունեցել այն հարցի շուրջ, որ անարդար է խիստ բարձրացնել անշարժ գույքի հարկերը Երևանի կենտրոնում։ Հիմնավորումն այն է, որ նման
անշարժ գույք ունեցող ընտանիքները մեղավոր չեն՝ նրանք պարզապես այն ժառանգություն են ստացել։ Դրա համար էլ անարդարացի է հիմա նման ընտանիքների համար չափազանցված հարկեր պահանջելը։
Սակայն կա հարցի ողջամիտ, ազնիվ և պարզ լուծում, որը չգիտես ինչու չի քննարկվում։ 
Այն կայանում է նրանում, որ խորհրդային տարիներին ստացած կամ ժառանգած անշարժ գույքը պետք է հարկվի սովորական հարկով, ինչպես Երևանի արվարձանում։ Իսկ կենտրոնում անշարժ գույքը, որը գնվել է նոր ժամանակներում՝ բարձր հարկով (պարզ է, որ արդար աշխատանքով քչերն են ի զորու անշարժ գույք գնել կենտրոնում)։
Սկզբունքն այստեղ պետք է շատ պարզ լինի՝ այն ամենը, ինչ ստացվել է բնակարանների սեփականաշնորհման արդյունքում (հետխորհրդային ժամանակաշրջանում), պետք է հարկվի ցածր հարկերով, այն ամենը, ինչ գնվել է հետխորհրդային ժամանակ, կարող է հարկվել բարձր հարկով։
Ողջամիտ, ազնիվ, պարզ։
 
Գրիգոր Բարսեղյան
(Հայ մասնագետների խորհուրդ)
 
Նոյյան տապան   -   Մեկնաբանություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1360 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար