Մաթեմատիկայի քննության գնահատականներն արդեն հասանելի են. բողոքարկման ժամկետը երկարաձգվել է

10-07-2020 13:24:22   | Հայաստան  |  Հասարակություն
Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացնում են, որ մաթեմատիկայի միասնական քննության գնահատականներն արդեն տեղադրված ու հասանելի են dimord.am կայքում, իսկ բողոքարկման ժամկետը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ի ժամը 18.00-ն:
 


«Գնահատման և թեստավորման կենտրոնը ներողություն է խնդրում հուլիսի 6-ին մաթեմատիկայի միասնական քննություն հանձնած դիմորդներից ու նրանց ծնողներից՝ պատճառված անհանգստության
համար, և տեղեկացնում, որ գնահատականներն արդեն տեղադրված ու հասանելի են dimord.am կայքում: Դիմորդների էլեկտրոնային հասցեներին դրանք չեն ուղարկվել. ինտերնետ կապի հետ խնդիրներն ամբողջությամբ շտկված չեն»,-տեղեկացնում են ԳԹԿ-ից:
 
Միաժամանակ հայտնել են, որ երկարաձգվել է մաթեմատիկայի գնահատականի բողոքարկման ժամկետը՝ մինչև հուլիսի 11-ի ժամը 18.00­-ն:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 298 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար