Շենգավիթում ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնաբերել է գերբեռնված տրանսպորտային միջոցներ


Շենգավիթում ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտնաբերել է գերբեռնված տրանսպորտային միջոցներ

  • 10-07-2020 14:33:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ պարետի՝ 2020 թ․ հունիսի 3-ի N 110 որոշման համաձայն, ՀՀ ՃՈ կարգախմբերի հետ համատեղ շարունակել են մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։ 
 
«Հուլիսի 10-ի դիտարկման արդյունքում հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ և թերություններ։
 
Մասնավորապես՝ կանոնավոր և ոչ կանոնավոր տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել ենգերբեռնված,կանգնած ուղևորով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև հայտնաբերվել են առանց դիմակի երթ իրականացնող վարորդներ։
 
Տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների դեպքում արձանագրված գերակշռող խախտումները հետևյալն են՝ դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր, ինչպես նաև առանց դիմակի վարորդներ։
 
Արձանագրված դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
 
Տեսչական մարմնի մասնագետները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում և ՀՀ մարզերում շարունակում են ակտիվորեն իրականացնել կանխարգելիչ, բացատրական և իրազեկման լայնածավալ աշխատանքներ, որի նպատակը հանրային տրանսպորտի ողջ համակարգում անվտանգության կանոնների լիարժեք պահպանումն է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն