Չինաստանում COVID են հայտնաբերել Էկվադորից ստացված սառեցված ծովախեցգետինների փաթեթավորումների վրա
10-07-2020 14:48:11 | Չինաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Չինաստանի մաքսատունը COVID-19 Է հայտնաբերել Էկվադորից ներմուծված սառեցված հարավամերիկյան սպիտակ ծովախեցգետինների փաթեթավորումների վրա:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 10-ին հայտնել Է ՉԺՀ-ի գլխավոր մաքսային վարչության ներմուծված ապրանքների անվտանգության բաժնի պետ Բի Կեսինը:
«Հուլիսի 3-ին Դալյան քաղաքի մաքսային վարչությունը փորձանմուշներ Է վերցրել Էկվադորյան ընկերության արտադրության սառեցված հարավամերիկյան սպիտակ ծովախեցգետինների կոնտեյներից. փաթեթավորումներից երեքի վրա COVID-19-ի թեստերը դրական են եղել»,-մամուլի ասուլիսում հայտնել Է պաշտոնյան:
Այդ նույն օրը Սյամեն քաղաքի մաքսատունը նույնպես COVID-19-ի դրական նմուշներ Է հայտնաբերել Էկվադորյան ընկերության արտադրության սառեցված հարավամերիկյան սպիտակ ծովախեցգետինների երկու փաթեթավորումների վրա:
Միեւնույն ժամանակ նմուշները, որոնք վերցվել են հենց ծովախեցգետիններից եւ փաթեթավորման ներսի կողմից, բացասական են եղել:
Մասնագետները նախազգուշացրել են, որ առկա Է Էկվադորյան երեք ընկերությունների կոնտեյներների ներսում, ինչպես նաեւ նրանց արտադրանքի փաթեթավորումների՝ COVID-19-ով աղտոտման սպառնալիք:
Չինաստանի մաքսատունը որոշում Է ընդունել ժամանակավորապես հետ կանչել ՉԺՀ-ում այդ երեք ձեռնարկությունների լիցենզիան եւ արգելել դրանց արտադրանքի ներմուծումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: