Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին նոր դրամաշնորհ է տրամադրել


Կովկասի բնության հիմնադրամը Հայաստանին նոր դրամաշնորհ է տրամադրել

  • 10-07-2020 16:15:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինին հեռակա կարգով նոր դրամաշնորհի պայմանագիր են ստորագրել, որը միտված է  նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայաստանին սատարելուն: 
 
Համաձայն պայմանագրի՝ Կովկասի բնության հիմնադրամն, ի լրումն Հայաստանի պահպանվող տարածքներին տրվող օժանդակության, ՀՀ կառավարությանը կտրամադրի ևս կես միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն: Դրամաշնորհը հիմնականում կուղղվի «Դիլիջան» ազգային պարկ, «Արփի լիճ» ազգային պարկ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ների ֆինանսավորմանը:
 
Տեղեկանք
 
Կովկասի բնության հիմնադրամը (CNF- Caucasus Nature Fund)  ավելի քան 10 տարի  Հայաստանում աջակցություն է  ցուցաբերում բնության հատուկ պահպանվող տարածքներին, համաֆինանսավորում պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը: 10 տարվա ընթացքում հիմնադրամը ավելի քան  5 միլիոն եվրոյի աջակցություն է հատկացրել ՀՀ-ին: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play