Բաց մրցույթ՝ Պարեկային ծառայության ստեղծման շրջանակում դասընթացավարների ընտրության համար


Բաց մրցույթ՝ Պարեկային ծառայության ստեղծման շրջանակում դասընթացավարների ընտրության համար

  • 10-07-2020 17:00:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Կառավարությունը 2019թ. դեկտեմբերին մեկնարկած ոստիկանության ոլորտի լայնածավալ բարեփոխումների համատեքստում նախաձեռնել է նոր Պարեկային ծառայության ստեղծում, որը հաստատվեց նաև ս.թ. ապրիլի 23-ին ընդունված «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 638-Լ որոշմամբ:
 
Նոր Պարեկային ծառայությունը լինելու է ժամանակակից ոստիկանության առաջին ալիքը` նոր գործառույթներով, նոր սարքավորումներով, նոր կրթությամբ ու հմտություններով և ամենակարևորը՝ նոր մտածելակերպով: Այս նոր արժեքների ձևավորմանն ուղղված քայլերը կիրականացվեն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 5 ամիս (սեպտեմբեր-հունվար) տևողությամբ ուսուցման ընթացքում:   
 
Ծառայելու և պաշտպանելու և ոչ թե պատժելու քաղաքականության վրա հիմնված իրավապահ մարմիններ, հարգանքի արժանի պարեկային ծառայողներ ունենալու համար հարկավոր է արդիականացնել պատրաստման ծրագրերը, ուսումնական մեթոդն ու միջավայրը և, իհարկե, «դասավանդող-ուսանող» փոխհարաբերությունները: Միաժամանակ այս ամենին զուգահեռ կարևոր է Պարեկային ծառայության բովանդակությանն ու փիլիսոփայությանը բնորոշ առարկայական ծրագրերի մշակումն ու դրանց հիման վրա ուսուցումը: 
 
Ընտրության գործընթացը 
 
1. Պարեկային ծառայության համար ուսուցումն անցկացնող դասախոսների մրցույթ (մայիսի 25 - օգոստոսի 10), 
 
2.  Ընտրությունն իրականացվելու է մրցութային կարգով, 2 փուլով՝ փաստաթղթերի ընդունում (մայիսի 25 - հուլիսի 20) և հարցազրույց (հուլիսի 25-31` հարցազրույցի անցկացում, օգոստոսի 01 - 10-՝ հարցազրույցի արդյունքների ամփոփում),  
 
3. Առաջին փուլը փաստաթղթերի ուսումնասիրություն է, իսկ երկրոդ փուլը հարցազրույց՝ ՀՀ ոստիկանության
կրթահամալիրի, արդարադատության նախարարության և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովի հետ:
 
4.  Ընտրված դասընթացավարները անցնելու են TOT/դասընթացավարների յոթօրյա առցանց վերապատրաստում      
Ովքե՞ր կարող են դիմել և այլ օգտակար տեղեկություններ 
 
1. Պարեկային ծառայության ուսուցման մեկնարկ (սեպտեմբերի սկիզբ՝ 5 ամիս տևողությամբ),
 
2.  Առարկայացանկն ու ժամերը կցվում են (Հավելված 1),
3.  Անհրաժեշտ որակավորում 
Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում և տվյալ ոլորտում նվազագույնը 3 տարվա մասնագիտական փորձ   
ռուսերենի կամ անգլերենի իմացություն (ազատ հաղորդակցման մակարդակ)
  Պահանջվող հմտություններ   
Ժամանակակից ուսուցման մեթոդների տիրապետում
Հաղորդակցության հմտություններ
1.   Ներկայացվող փաստաթղթերի ցանկը կցված է (Հավելված 2)   
2.  Դիմումի ձևանմուշը կցված է (Հավելված 3)
3.  Հավելված 4-ով նախատեսված է ընտրված առարկայի կամ մոդուլի մեկ ուսումնական պարապմունքի անցկացման տեսլականի ձևանմուշը, որի հիման վրա գնահատվելու է դասընթացավարի թեկնածուի կողմից առաջարկվող դասավանդման մեթոդաբանությունը:
Վարձատրություն
1.  1 պարապմունքի (2 ակադեմիական ժամ) համար սահմանված է 6000 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը (քաղաքացիական անձանց համար):
2.  Ոստիկանության ծառայող հանդիսացող դասընթացավարների դեպքում վարձատրությունը կապահովվի լրացուցիչ դրամական բավարարմամբ: 
Այլ պայմաններ
Մինչև ուսումնական ծրագրի սկիզբը (2020թ սեպտեմբեր), ընտրված դասընթացավարները մշակելու են այն մոդուլների առարկայական ծրագրերը, որոնց համար դիմել և ընտրվել են:  
Դասընթացավարները կանցնեն հատուկ վերապատրաստում՝ պարեկային ծառայողների ուսուցման ժամանակակից մեթոդաբանությունների և մեծահասակների կրթության մոդելների վերաբերյալ, ինչպես նաև կստանան արդյունավետ առարկայական ծրագրեր վերաբերյալ ուղեցույցներ:
Ուսուցման այս գործընթացը ունենալու է շարունակական բնույթ՝ Երևանում ծառայությունը ներդնելուց հետո մարզերի համար ծառայողներ պատրաստելու, ինչպես նաև պարեկային ծառայողների շարունակական վերապատրաստման համար:
 
Հարցերի համար դիմել՝   
+37410 594028; +37410 770981 հեռախոսահամարներով:
Դիմումներն ընդունվում են միայն էլեկտրոնային հետևյալ երկու հասցեներով՝ patrol@moj.am; info@edupolice.am (խնդրում ենք դիմումներն ուղարկել միանգամից երկու հասցեներով):
Դիմելիս խնդրում ենք հստակ նշել առարկայացանկի այն առարկան, որի համար դիմում եք։
Անհամբեր սպասում ենք Ձեր դիմումներին:
 
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play