ՏՄՊՊՀ-ը «Թիմ»-ին թույլ է տվել գնել «ՎԵՈՆ Արմենիան» (Բիլայն)


ՏՄՊՊՀ-ը «Թիմ»-ին թույլ է տվել գնել «ՎԵՈՆ Արմենիան» (Բիլայն)

  • 10-07-2020 17:30:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՏՄՊՊՀ-ը թույլ է տվել, որ «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գնի «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժինը։ Այս մասին Lragir.am-ին հայտնեցին ՏՄՊՊՀ-ից։
 
ՏՄՊՊՀ-ից տեղեկացնում են, որ նախօրեին՝ հուլիսի 9-ին, տեղի ունեցած ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշում է կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով: Միևնույն ժամանակ սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը