Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպք չի գրանցվել․ առողջացել է 3 քաղաքացի


Արցախում կորոնավիրուսային վարակի նոր դեպք չի գրանցվել․ առողջացել է 3 քաղաքացի

  • 11-07-2020 12:57:58   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն հանրապետությունում կորոնավիրուսային վարակի նոր դեպք չի գրանցվել: Առողջացել է 3 քաղաքացի:
 
Ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 146 է: Այս պահին մեկուսացված է 84, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 27 քաղաքացի:
 
Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:
Ընդհանուր առմամբ կատարվել է 2639 թեստավորում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play