Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք․ ապաքինվել է 232, մահացել 8 քաղաքացի. ԱՆ

13-07-2020 11:25:20   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ առողջապահության մախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանում հուլիսի 13-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32151 դեպք, որոնցից 19865-ն` առողջացած:
 


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում  11530 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է  135 687 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային
հիվանդությամբ հաստատված 182 նոր դեպք և 232 առողջացած։
 
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 573 (ավելացել է ևս 8-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 83, 71, 81, 74 տարեկան տղամարդիկ և 59, 70, 80, 70 տարեկան կանայք ։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 183 է:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 445 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար