Զինված ուժերից զորացրվում են ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները


Զինված ուժերից զորացրվում են ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողները

  • 13-07-2020 18:30:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Զինված ուժերի զորամասերում շարունակվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման գործընթացը։  
 
Հուլիսի 10-ին զորացրման արարողություն է տեղի ունեցել 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում:
 
Հրամանատարական կազմը շնորհակալություն է հայտնել զորացրվող զինծառայողներին օրինակելի կարգապահության, բարեխիղճ և անձնվեր ծառայության համար, հանձնել շնորհակալական նամակներ։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն