2-րդ զորամիավորումում անցկացվել է կանանց խորհրդի նիստ


2-րդ զորամիավորումում անցկացվել է կանանց խորհրդի նիստ

  • 13-07-2020 18:37:25   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 10-ին անցկացվել է 2-րդ զորամիավորման կանանց խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության կին զինծառայողների հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետ, փոխգնդապետ  Ա. Գրիգորյանը։
 
Նիստի ընթացքում քննարկվել են ծառայության մեջ կին զինծառայողների արդյունավետ ինտեգրման, կարգապահության ամրապնդման, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության, ընտանիքներում բռնության կանխարգելման հետ կապված մի շարք  հարցեր:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն