Արկի պայթյունից վնասվել է «Տավուշ» ջրամբարի մոտ տեղակայված ոստիկանական պահակակետը, տուժել է 2 ոստիկան. ՔԿ


Արկի պայթյունից վնասվել է «Տավուշ» ջրամբարի մոտ տեղակայված ոստիկանական պահակակետը, տուժել է 2 ոստիկան. ՔԿ

  • 14-07-2020 13:30:37   | Տավուշի մարզ  |  Իրավունք

2020թ. հուլիսի 13-ին՝ ժամը 09։20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեպար բնակավայրին սահմանակից ադրբեջանական մարտական հենակետերից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար, դիտավորությամբ երկու և ավելի անձանց կյանքից զրկելու և գույքը դիտավորյալ ոչնչացնելու նպատակով կրակոցներ են արձակվել «Տավուշ» ջրամբարի մոտ տեղակայված՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ-ին պատկանող պահակակետի ուղղությամբ, որի հետևանքով արկի պայթյունից վնասվել է նշված պահակակետը, իսկ պահակակետում պետական ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Տավուշի բաժանմունքի երկու ոստիկաններ ստացել հրազենային մարմնական վնասվածքներ:
 
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
 
Նշվում է, որ դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:
 
Կատարվում է նախաքննություն:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play