Շուրջ 518 մլն դրամ՝ մարզի 14 համայնքում ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման համար


Շուրջ 518 մլն դրամ՝ մարզի 14 համայնքում ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման համար

  • 14-07-2020 16:14:33   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն

 
Լոռու մարզպետարան-Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա համագործակցության արդյունքում մարզի 14 համայնքում արհեստական խոտածածկով ֆուտբոլի խաղադաշտեր կկառուցվեն:
 
Նախագիծն իրականացվում է «Աջակցություն Հայաստանի Հանրապետության մարզերում ֆուտբոլի զարգացմանը» ծրագրի շրջանակում:
 
Նպատակը՝ առողջ ապրելակերպի, մարզական կյանքի ակտիվության խթանումն ու մասսայական-մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է: Առաջիկայում կմեկնարկեն մարզադաշտերի կառուցման աշխատանքները:
 
Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
 
Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 518 մլն դրամ է: Գումարի 10 տոկոսի չափով ներդրում կկատարեն համայնքները:
 
Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից խաղադաշտերի կառուցման համար ընտրվել են հետևյալ համայնքները. Օձուն
Դսեղ,Ջրաշեն,Սպիտակ,Ստեփանավան,Գյուլագարակ,Լեռնապատ,Տաշիր,Շիրակամուտ,Մեծավան,Ախթալա,Շնող,Գուգարք,Ալավերդի:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն