«Հրատապ. 200 ոստիկան Եղեգնուտում է. վիճակն անկանխատեսելի է». Այսեր Իսայան



15-07-2020 07:53:39   | Արարատի մարզ  |  Հասարակություն

Այս գիշեր ժամը երեքից ոստիկանության 200 հոգանոց խումբը մտել է Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնք և փակել գյուղ մտնող գլխավոր ճանապարհը և համայնքապետարանի չորս կողմը, հանելով այնտեղ գտնվող գյուղացիների մեքենաները։

Այս պահին բնակիչները  դաշտերում գործը թողած հավաքվել է համայնքապետարանի դիմաց։  Նրանք իրենց որոշումը չեն փոխել և թե ինչ կլինի դեռ պարզ չէ։ 

Համայնքի բնակիչները հուսով են,  որ ոստիկանությունը ուժ չի կիրառի խաղաղ  հավաքի մասնակիցների նկատմամբ։ 
 

Համայնքի կողքին կանգնած է բացառապես օրենքի սահմաններում գործող իրավաբանական խումբ, որն ամեն ինչ անելու է ժողովրդի ձայնը համապատասխան մարմիններին
հասցնելու և խնդրին լուծում տալու համար։  Այս մասին «Նոյյան Տապան»-ին հայտնեց «Հանուն ժողովրդի բարեկեցության» մարդասիրական և տնտեսական զարգացման ՀԿ նախագահ  Այսեր Իսայանը։
 
Հիշեցնենք որ համայնքում  շարունակվում է նախկին գյուղապետի դեմ ցույցերը: Բնակիչները պահանջում են, որ նա չվերականգնվի իր պաշտոնում:
 
Մանրամասները՝  Այսեր Իսայանի ֆեյսբուքյան էջում։
 
 
 
 
 
 
 
 

 

 

Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1447 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար