Միշտ պատրաստ ենք մեր բոլոր հնարավորություններն ու կարողականությունն ի պաս դնել Հայրենիքի ու հայության անվտանգությանն ու զարգացմանը․ ՀՅԴ

15-07-2020 10:20:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հարձակողապաշտ ու ռազմատենչ նկրտումների հերթական փաստն արձանագրվեց: Այս պահին թիրախը ՀՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածն է: Ինչպես նախորդ բոլոր դեպքերում, այս անգամ էլ դրան ուղեկցում է քարոզչական ապատեղեկատվությունը՝ Թուրքիայի անմիջական աջակցությամբ:
 


Առաջին իսկ պահից ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցը, իր բոլոր
հնարավորություններով, ձեռնամուխ եղավ բանակցությունների փոխարեն Հայաստանի համար ֆիզիկական սպառնալիք հանդիսացող Ադրբեջանի քաղաքականությունը միջազգային հանրությանը ներկայացնելուն. մեկ անգամ ևս հաստատելով, որ ներխուժումն ու նախահարձակ կողմին չդատապարտելը խրախուսում է Ադրբեջանին եւ հող է նախապատրաստում լայնամասշտաբ ռազմական գործողությունների համար:
 
Այս դժվարին պահին ՀՅ Դաշնակցությունն՝ իր աշխարհասփյուռ կառույցով, Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների ցանցով, ուղեկից միություններով ու համակիրներով, կանգնած է Հայոց զույգ պետությունների, Հայոց բանակի կողքին: Ինչպես միշտ, մենք պատրաստ ենք մեր բոլոր հնարավորություններն ու կարողականությունն ի սպաս դնել Հայրենիքի ու հայության անվտանգությանն ու զարգացմանը:
 
ՀՅ Դաշնակցության Բյուրո
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 204 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար