Նիկոլ Փաշինյանը Տավուշում զոհված զինծառայողներին պարգևատրելու միջնորդություն է ստորագրել


Նիկոլ Փաշինյանը Տավուշում զոհված զինծառայողներին պարգևատրելու միջնորդություն է ստորագրել

  • 15-07-2020 10:23:11   | Հայաստան  |  Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
 
«Հենց նոր ստորագրեցի՝ Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին եւ Գրիշա Մաթեւոսյանին Մարտական ծառայության մեդալներով հետմահու պարգեւատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ուղղված միջնորդությունը:
 
Խոնարհվում եմ Ձեր եւ Ձեր ընտանիքների առաջ՝ նահատակված եղբայրներ: Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել Ձեզ եւ Ձեր սխրանքին: Եւ կլինե՛նք:
 
Կեցցե՛ Հայոց հաղթական բանակը»:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play