Երևանի Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի ահազանգ է ստացվել.ԱԻՆ


Երևանի Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի ահազանգ է ստացվել.ԱԻՆ

  • 15-07-2020 10:40:28   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 15-ին, ժամը 09։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն