Կապույտ մզկիթում պայթուցիկ սարքի մասին ահազանգը կեղծ էր.ԱԻՆ



15-07-2020 12:34:48   | Հայաստան  |  Հասարակություն
Հուլիսի 15-ին՝ ժամը 09։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրված։
 


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի
վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Տեղազննման արդյունքում ժամը 11։50-ին պարզվել է, որ ահազանգը կեղծ է․ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 252 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար