Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել


Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել

  • 15-07-2020 12:38:17   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
«Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 153 մարդու մոտ, որից 124-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի: COVID-19 –ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, երկուսինն էլ՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 96 նմուշառում է իրականացվել:
 
Մինչ այսօր իրականացվել է 3175 փորձանմուշի հետազոտություն»:
Նոյյան տապան  -   Հասարակություն