Տավուշում զոհված զինծառայողները հետմահու պարգեւատրվել են

15-07-2020 14:15:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդություններն ու ստորագրել է Տավուշի սահմանին հակառակորդի կրակից զոհված 4 զինծառայողների պարգեւատրման հրամանագրերը:
 


Համապատասխան հրամանագրերում ասվում է.
 
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես
նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների
և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
 
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներական ծառայության պետ, մայոր Գարուշ Վեմիրի ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
 
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
 
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ, կապիտան Սոս Փայլակի ԷԼԲԱԿՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Արիության մեդալով:
 
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
 
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներասակրավորային դասակի 3-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:
 
Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաս¬տանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
 
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներասակրավորային դասակի 2-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 355 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար