Թումանյան-Սանահին հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված էր ճանապարհի վրա ընկած ժայռաբեկորի պատճառով


Թումանյան-Սանահին հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցված էր ճանապարհի վրա ընկած ժայռաբեկորի պատճառով

  • 15-07-2020 14:30:42   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Լոռու մարզի երկաթուղու Թումանյան-Սանահին հատվածում (2618 կմ), «Ճառագայթ» ՍՊԸ-ի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքների կազմակերպման արդյունքում մինչև 12 տոննա քաշով ժայռաբեկորը անջատվել է ժայռից և ընկել երկաթուղային գծերի վրա:
 
Նման դեպք նույն հատվածում արդեն գրանցվել էր հունիսի 10-ին:
 
Երկու դեպքում էլ տեղի են ունեցել Հայաստանի երկաթուղու արտաքին հաղորդակցության միակ գործող հատվածում երթևեկության անվտանգությանը սպառնացող միջադեպեր: Ժայռաբեկորի փլուզման արդյունքում երկաթուղուն պատճառվել է նյութական վնաս:
 
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուժերով իրականացված վերականգնողական աշխատանքները տևել են ավելի քան 8 ժամ, իսկ գնացքների երթևեկությունը վերականգնվել է կեսգիշերին մոտ: Փոխարինվել են վնասված ռելսերը և կոճերը:
 
Ընկերությունը դեպքի մասին տեղեկացրել է արտակարգ իրավիճակների նախարարությանը և մարզի ղեկավարությանը:
 
Հնարավոր փլուզումներին անհապաղ արձագանքելու համար ՀԿԵ-ի աշխատակիցները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում տվյալ հատվածում:
Նոյյան տապան  -   Հասարակություն