Կոնֆլիկտի մասշտաբներն այդ աստիճանի չեն, որ ՀՀ-ն անհրաժեշտություն համարի դիմել ՀԱՊԿ-ին. Հովհաննիսյան. ՀԺ


Կոնֆլիկտի մասշտաբներն այդ աստիճանի չեն, որ ՀՀ-ն անհրաժեշտություն համարի դիմել ՀԱՊԿ-ին. Հովհաննիսյան. ՀԺ

  • 15-07-2020 14:45:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ զինված ուժերը լիովին ի վիճակի է կատարել իր առջեւ դրված խնդիրը։ Այս մասին այսօր Իջեւանում ստեղծված Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը։
 
Անդրադառնալով ՀԱՊԿ-ին դիմելու վերաբերյալ հարցին՝ Հովհաննիսյանն ասաց. «Կոնֆլիկտի մասշտաբներն այդ աստիճանի չեն, որ ՀՀ-ն անհրաժեշտություն համարի դիմել ՀԱՊԿ-ին որեւէ գործողության, միջամտության եւ այլ հարցերով։ ՀՀ զինված ուժերը իր խնդիրը հստակ կատարում է»։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը