Ոզում ենք, որ մեզ հարգեն, ինչո՞ւ է մեզ սպառնում Էրդողանը. բաց նամակ

15-07-2020 18:08:24   | Հայաստան  |  Քաղաքական
ԲԱՑ ՆԱՄԱԿ
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆ ՊԱՐՈՆ Ս. Պ. ԿԱՊԻՐԿԻՆԻՆ
 


Հարգարժան պարոն Կապիրկին
Որքան մեզ հայտնի է Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը: Ըստ դաշնագրի՝ պետք է պաշտպանված լիներ ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից, և ռուսաստանի կողմից՝ երկրին սպառնացող վտանգի դեպքում: Արդեն երրորդ օրն է՝ ձայն բարբառո հանապատի և այսօր ոչ միայն զոհեր ու վիրավորներ կան, այլև խաղաղ գյուղերի ռմբակոծված բնակելի տներ:
Դուք տեղյակ եք, անշուշտ, պարոն դեսպան, որ հունիսի 12-ին ադրբեջանական զինուժը խախտել է մեր պետական սահմանը և բազմիցս արված հայ սահմանապահների նախազգուշական խաղաղ ազդակներին, նրանք ուխտադրժորեն կրակ են բաց արել հայոց սահմանապահների ուղղությամբ, փորձելով սադրել մեր զինվորներին: Իրենց հայրենի հողն ու սահմնանները հսկող պատվասեր հայորդիները կյանքի գնով
դիմադրել են՝ ցավ ի սիրտ՝ չորս հերոսներ զոհվեցին:
Հայերս մշտապես խորին հավատարմությամբ ենք
վերաբերվել մեր ռուս եղբայրներին, հաշվի առնելով հնագույն ռուսական բիլինաներում Սվյատագորի վկայությունը՝ հայկական Էպոսի Սանասարի հետ ունեցած եղբայրական կապի մասին:
Հարգարժան պարոն դեսպան, ինչու միշտ, նման դեպքերում հավասարություն է դրվում զոհի և բարբարոս վայրենու միջև: Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ և մշտապես կեղծ հավատարմություն է ցուցաբերում Ռուսաստանին՝ միայն մեկ օրինակ բերեմ. 1990թ. երբ պատրաստվում էինք հայաթափված Նախիջևանն էլ ազատագրել թուրքական ստրկացումից, ահա այդ օրերին Հեյդար Ալիևը Ելցինին համոզում է կանխել հայերի մուտքը Նախիջևան այն պայմանով, որ Ադրբեջանը կմնա Ռուսաստանի կազմի մեջ և ինչ, երբ կանխվեց Նախիջևանի գրոհը, առաջինը Ադրբեջանը անկախացավ Ռուսաստանից...Այս կարճ տողերի տակ շատ բան կա ասելու:
Հարգարժան պարոն դեսպան, տեղյակ պահեք ձեր կայսրությանը, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և իր ռազմական դաշնակիցը...և երբ Ռուսաստանին անհրաժեշտ էր Սիրիա հայկական բանակի սակրավորներ ուղարկել, մենք դարձյալ պատրաստակամ ուղարկեցինք: Հայերս օրենք չենք սիրում խախտել և ուզում ենք, որ մեզ հարգեն: Որքան դուք եք մեզ, որպես ավագ եղբայր անհրաժեշտ, նույնքան հայերս ենք ամուր կանգնած ռուսական պետության կողքին: Մենք պահում ենք նրա հարավային դարպասը, որպես հզոր ամրոց: Չլինի ամուր կամքի տեր Հայաստանը, Ռուսաստանը կկորցնի իր դիրքերը Կովկասում: Հայաստանը խաղաղության խարիսխ է դեպի Արևելք.. Ասեք խնդրեմ, ինչու է մեզ սպառնում թուրքիայի նախագահ Էրդողանը, երբ խաղաղության պայմանագիրը խախտել են իր եղբայր թուրքերը.պանթուրքիզմը նաև ձեր թշնամին է...Եղբայրներ: Մեր ուժը մեր արդարությունն է և մենք կհամախմբվենք հանուն արդարության:
 
Մեծագույն հարգանքով՝
 
Գրող, հրապարակագիր
15. 07. 2020թ.
Թարգմանեք ռուսերեն, բարեկամներ
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1575 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար