Տեղի է ունեցել «Հեռավար կրթությունը համավարակի պայմաններում» թեմայով հանդիպում-քննարկումը


Տեղի է ունեցել «Հեռավար կրթությունը համավարակի պայմաններում» թեմայով հանդիպում-քննարկումը

  • 15-07-2020 17:40:02   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Հուլիսի 15-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է հանդիպում-քննարկում «Հեռավար կրթությունը համավարակի պայմաններում» թեմայով: Հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանի խոսքով՝ քննարկման կազմակերպումը պայմանավորված է թեմայի վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրությամբ:
 
Թեմայի շուրջ հիմնական զեկույցով հանդես է եկել ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:
 
Նախարարի փոխանցմամբ՝ նախարարությունը պատրաստվում է նոր ուսումնական տարին սկսել բնականոն հունով, սակայն զուգահեռ մշակվում է նաև այլ սցենար, ինչը թույլ կտա համավարակի աճի դեպքում ևս կազմակերպել կանոնավոր դասընթացներ: Նախարարի հավաստիացմամբ՝ առաջարկվող բոլոր սցենարները առաջիկայում քննարկվելու են նաև նախադպրոցական և հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:
 
Լուսինե Ղարախանյանը նաև նշել է, որ հեռավար դասընթացի կազմակերպման համար պետական միջոցներով և բարերարների աջակցությամբ դպրոցներին կտրամադրվեն համապատասխան նյութատեխնիկական միջոցներ:
Անդրադառնալով ուսումնական պրոցեսների կազմակերպմանը՝ նախարարն ընդգծել է, որ մինչև 100 աշակերտ ունեցող 180 դպրոցում նախատեսվում է դասապրոցեսի անցկացում՝ անկախ համավարակի առկայությունից, քանի որ այդպիսի դպրոցներում հնարավոր է պահպանել սոցիալական հեռավորությունը: «Ստեփանակերտի դպրոցները երկհերթ են լինելու: Նախատեսվում է դասաժամը դարձնել 35 րոպե »,- նշել է նախարարը:
 
Գալիք ուսումնական տարում մասնագետների բացակայությամբ պայմանավորված՝ գյուղական բնակավայրերում բնագիտական որոշ առարկաներ կուսուցանվեն առցանց եղանակով:
 
Պատգամավորները նախարարին են առաջադրել հարցեր և հանդես եկել ելույթներով:
 
Քննարկման ընթացքում պարզաբանումներ է ներկայացրել նաև ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը:
 
Հանդիպմանը մասնակցել են նաև կառավարության այլ ներկայացուցիչներ:
 
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play