Կասեցումների թիվը նվազել է, սակայն կասեցվողների հանդեպ առավել խիստ մոտեցումներ են կիրառվում. ԱԱՏՄ

15-07-2020 17:52:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


  Պարետի սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ առողջապահական եւ
աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական աշխատանքները փաստում են՝ կասեցումների թիվը նվազել է, սակայն, միաժամանակ, կասեցվողների հանդեպ առավել խիստ մոտեցումներ են կիրառվում։ 
 
ԱԱՏՄ-ն այսօր միանգամից 72-ժամյա կասեցում է կիրառել 4 տնտեսավարողի նկատմամբ, որից երկուսը՝ Երեւանում։ Առավել երկարատեւ կասեցման հիմքում ԱԱՏՄ արձանագրած համակցված եւ կրկնակի խախտումներն են «Օազիս Մարկետ» ՍՊԸ-ում, «Շոկո» ՍՊԸ-ում,  «Արմեն Ղարախանյան»  եւ «Մերուժան Շահնազարյան» Ա/Ձ-ների մոտ։ Այս և այսօր կասեցման ենթարկված շուրջ 2 տասնյակ տնտեսավարողները խախտել են, մասնավորապես, թոշակային տարիքի անձանց սպասարկելու ժամանակի պահանջը, չեն պահպանել սոցիալական հեռավորությունը, ինչի հետևանքով արձանագրվել են կուտակումներ, թերի է լրացվել աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանը և այլն:
 
  Կասեցումների միջնորդություններն ուղարկվում են պարետին ամենօրյա լայնածավալ դիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով։ Այսօր ստուգայցերն ուժեղացված ռեժիմով ընթացել են կրկին Շենգավիթ վարչական շրջանում։ Այս համայնքում բազմակի ստուգումներն արձանագրում են խախտումների նվազման դինամիկա։
ԱԱՏՄ-ն հիշեցնում է՝ պարետի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Տնտեսավարողի գործունեությունը, սակայն, կասեցված է համարվում այն պահից, երբ ԱԱՏՄ աշխատակիցները մոտենում, տեղեկացնում են որոշման մասին և փակցնում են կասեցման թերթիկը։
  Տեսչական մարմինը մեկ անգամ եւս շեշտում է՝ կրկնակի և համակցված խախտումների դեպքում 24-ժամյա կասեցումներից բացի՝ կիրառվում են վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ՝ կայացվում են 48 և 72 ժամով կասեցման որոշումներ: Պարետի որոշման չկատարումը ենթակա է վարչական պատասխանատվության։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 318 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար