Վահե Ջիլավյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ


Վահե Ջիլավյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզ

  • 15-07-2020 18:00:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում է։
 
Աշխատանքային այցի նպատակն է ծանոթանալ Եղեգիս գետի վրա գործող փոքր ՀԷԿ֊երի էկոլոգիական թողքին առնչվող խնդիրներին։ Վահե Ջիլավյանն այցելել է նաև Արփա –Սևան ՓԲԸ՝ Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի և ընկերության ներկայացուցիչների հետ քննարկելու առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները։
 
Նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը մասնագետների հետ քննարկել է նաև գետահատվածում փոքր ՀԷԿ֊երին տրված ջրօգտագործման թույլտվություններին վերաբերող մի շարք հարցեր։
 
Նշենք, որ Եղեգիս գետի վրա գործող բոլոր փոքր ՀԷԿ֊երի ջրօգտագործման թույլտվություններն այս պահին գտնվում են վերանայման փուլում։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն