Սուբվենցիոն ծրագրերով կհիմնանորոգվեն Աբովյան քաղաքի երկու գլխավոր ճանապարհներն և Սահմանադրության հրապարակը

15-07-2020 18:53:50   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
Աբովյան համայնքում մեկնարկել են համայնքի գլխավոր ճանապարհի՝ Հանրապետության պողոտայի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները:
 


Այս տարի սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարության կողմից հաստատված ծրագրերի շարքում են 
 
 
ի հիմնովին վերանորոգման ծրագրերը՝ շուրջ 650 մլն ՀՀ դրամ ծրագրային բյուջեով:
 
Մարզպետն այսօր տեղում ծանոթացավ իրականացվող շին. աշխատանքների ընթացքին:
 
2020 թ. սուբվենցիոն ծրագրի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվելու
է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտան՝ 1,2 կմ ճանապարհահատված:
 
Կատարվելու են ամբողջական ասֆալտապատման, հիմնաքարերի նորոգման ու փոխարինման, ջրահեռացման համակարգի նորոգման և կահավորման աշխատանքներ: Ծրագրի արժեքը 284.805.790 ՀՀ դրամ է, որից 45 %-ը հատկացվելու է պետական բյուջեի միջոցներից, 55 %-ը՝ համայնքապետարանի:
 
Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է ամբողջությամբ
 
ասֆալտապատել Աբովյան քաղաքի Հատիսի պողոտան: Ընդհանուր 369.821.260 ՀՀ դրամ ծրագրային արժեքվ՝ 45-55% համաֆինանսավորմամբ:
 
Ճանապարհաշինարարական աշխատանքների արդյունքում հիմնանորոգվելու է նաև Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակը:
 
Մարզպետը շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերություններից ակնկալում է սահմանված ժամկետներին համապատասխան և որակյալ աշխատանքներ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 401 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար