Գիշերը հակառակորդի շարժ է եղել, թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել, կիրառվել է Դ-30 հաուբից


Գիշերը հակառակորդի շարժ է եղել, թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել, կիրառվել է Դ-30 հաուբից

  • 16-07-2020 09:50:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։
 
 ՊՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են նաև. որ  թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։
 
Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։
 
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։
 
Սա երեկ ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն