Հաստատվել է կորոնավիրուսի 554 նոր դեպք. մահացել է եւս 15 մարդ. մահերի ընդհանուր թիվը 607 է.ԱՆ


Հաստատվել է կորոնավիրուսի 554 նոր դեպք. մահացել է եւս 15 մարդ. մահերի ընդհանուր թիվը 607 է.ԱՆ

  • 16-07-2020 11:16:19   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 33.559 դեպք, որից 21.931-ը՝ առողջացած, 607-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10.832 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 141.410 թեստավորում:
 
Այսպիսով՝ այսօր կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 554 նոր դեպք և 583 առողջացած։
 
 
Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 74 (կին), 72 (կին), 70 (կին), 81 (կին), 84 (տղամարդ), 86 (տղամարդ), 74 (տղամարդ), 60 (կին), 88 (կին), 83 (տղամարդ), 88 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ), 65 (կին) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նոյյան տապան  -   Հասարակություն