«Մեգամոլ Արմենիա»-ում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել. տարհանվել է 1800 մարդ. ԱԻՆ


«Մեգամոլ Արմենիա»-ում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել. տարհանվել է 1800 մարդ. ԱԻՆ

  • 16-07-2020 12:25:51   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 16-ին՝ ժամը 11։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված։
 
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
 
 
Փրկարարների, ոստիկանության և անվտանգության աշխատակիցների համատեղ ուժերով տարհանվել է 1800 քաղաքացի։
Նոյյան տապան  -   Հասարակություն