Կառավարությունն այս տարի հաստատել է աննախադեպ ծավալի՝ 44 մլրդ դրամի 701 սուբվենցիոն ծրագիր


Կառավարությունն այս տարի հաստատել է աննախադեպ ծավալի՝ 44 մլրդ դրամի 701 սուբվենցիոն ծրագիր

  • 16-07-2020 13:15:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարությունը 2 մլրդ 646 մլն դրամ հատկացրեց մարզպետարաններին՝ 2019 թվականին սկսված սուբվենցիոն ծրագրերի համար, որոնք չեն ավարտվել 2019-ին, կավարտվեն այս տարի:
 
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ խոսքը վերաբերում է 83 համայնքներիթվով 106 սուբվենցիոն ծրագրերի:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս տարվա համար շուրջ 700 սուբվենցիոն ծրագրեր կան, և աննախադեպ ծավալ են ունենալու: «Մենք պետք է համաֆինանսավորենք: Կարծում եմ՝ սուբվենցիոն ծրագրերը մեր ամենակարեւոր ուղղություններից են տարածքային համաչափ զարգացման համար»,- ասաց վարչապետը:
 
Այս տարի հաստատվել է 44 մլրդ դրամի 701 սուբվենցիոն ծրագիր, որից կառավարության համաֆինանսավորման բաժինը կազմում է 24 մլրդ դրամ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն