Սահմանամերձ գյուղերում հարաբերական անդորր է. Տավուշի մարզպետ


Սահմանամերձ գյուղերում հարաբերական անդորր է. Տավուշի մարզպետ

  • 16-07-2020 14:10:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վաղ առավոտյան վերսկվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հակառակորդի հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 16-ին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
 
«Այդ ընթացքում մեր բնակավայրերում վնասվել են 10-ից ավելի առանձնատներ, ինչպես նաև որոշ ենթակառուցվածքներ։ Առանձնահատուկ ուզում եմ նշել Այգեպարի մանկապարտեզի հրետակոծությունը, վնասվել է ջրագիծ Տավուշ-Ներքին Կարմիրաղբյուր հատվածում, որի վերականգնման աշխատանքները ընթացքի մեջ են»,- ասաց Չոբանյանը։
 
Նա ընդգծեց, որ այս պահի դրությամբ սահմանամերձ գյուղերում հարաբերական անդորր է։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play