Ձեռնարկվում են միջոցներ` Նարեկ Սարդարյանին Ադրբեջանից Հայաստան վերադարձնելու ուղղությամբ. ԱԱԾ


Ձեռնարկվում են միջոցներ` Նարեկ Սարդարյանին Ադրբեջանից Հայաստան վերադարձնելու ուղղությամբ. ԱԱԾ

  • 16-07-2020 14:49:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

2020թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: Պարզվել է, որ Ն.Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է:
 
Ն.Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ և աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ երբևիցե խնդիրներ չի ունեցել: Ն.Սարդարյանն ունի ընտանիք և անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը:
 
Ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` Նարեկ Սարդարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ: 
 
ԱԱԾ մամուլի կենտրոն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն