Արցախի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Քրեկան գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը


Արցախի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Քրեկան գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը

  • 16-07-2020 17:56:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հուլիսի 16-ին շարունակել է նույն օրը առավոտյան մեկնարկած արտահերթ նստաշրջանի աշխատանքները:
 
«Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ քննարկմանն է ներկայացրել Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Արայիկ Լազարյանը:
 
Հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը, ով ներկայացրել է հանձնաժողովի եզրակացությունը նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play