Կառավարությունը շարունակում է ապահովել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը


Կառավարությունը շարունակում է ապահովել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը

  • 16-07-2020 18:22:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովելու համար: Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ մարզպետարաններին հատկացնել 2,646,243.5 ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ  խոսքը վերաբերում է 2019-ին սկսված 83 համայնքի 106 սուբվենցիոն ծրագրի։ Հիմնավորման համաձայն՝ համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային հայտերը քննարկվել են միջգերատեսչական հանձնաժողովում  և  հավանության արժանացած ծրագրերի իրականացման համար համապատասխան համայնքները կազմակերպել են մրցույթներ։ 
 
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այս տարվա համար 700 սուբվենցիոն ծրագիր կա: «Այս տարի սուբվենցիոն ծրագրերի աննախադեպ ծավալ ենք ունենալու: Եվ մենք պետք է համաֆինանսավորենք: Կարծում եմ՝ սուբվենցիոն ծրագրերը տարածքային համաչափ զարգացման ամենակարևոր ուղղություններից են»,-ասել է վարչապետը:
 
Սուրեն Պապիկյանը նշել է, որ  այս տարի հաստատվել է 701 սուբվենցիոն ծրագիր՝ շուրջ 44 մլրդ դրամի, կառավարության համաֆինանսավորման բաժինը կազմում է 24 մլրդ դրամ: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն