Ինչպե՞ս չգնել «գովազդային» սմարթֆոն կամ հեռացնել գովազդը դրա գնումից հետո


Ինչպե՞ս չգնել «գովազդային» սմարթֆոն կամ հեռացնել գովազդը դրա գնումից հետո

  • 17-07-2020 16:36:02   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Աշխարհում 2019-ի մայիսից 2020-ի մայիսն ընկած ժամանակահատվածում որևէ վնասաբեր կամ գովազդային ծրագրի գրոհի ենթարկված մոբայլ սարքերի օգտատերերի 15%-ը գործ է ունեցել սարքի համակարգային բաժնի վարակի հետ։ Նման վարակումը դառնում է  գովազդային ծրագրերի տեղադրման ամենատարածված եղանակներից մեկը։ Այդ ծրագրերն ստեղծվում են հանգիստ չտվող հայտարարությունների ցուցադրման և սպամի տարածման համար, և շարքային օգտատերը հաճախ չի կարողանում հեռացնել նման սպառնալիքը։
 
«Կասպերսկի» ընկերության տվյալներով՝ նման գովազդային ԾԱ-ի բախվում է օգտատերերի  1-5%-ը՝ կախված սարքի բրենդից։ Նրանք հիմնականում ստորին գնային հատվածի սմարթֆոնների և պլանշետների տերերն են։ 
Համակարգային բաժնի վարակումը հղի է սարքերի տերերի համար բարձր ռիսկով, քանի որ հակավիրուսը չի կարողանում հասանելիություն ստանալ համակարգային կատալոգներին, հետևաբար, չի կարողանում պայքարել անցանկալի ծրագրերի դեմ։  
 
Կա սարք չհեռացվող գովազդի ներթափանցման երկու եղանակ։ Առաջինի դեպքում վնասաբեր ԾԱ-ն ստանում է root-իրավունքներ և վնասաբեր ծրագիրն ավելացնում համակարգային բաժին։ Երկրորդ եղանակն այն է, երբ գովազդ ցուցադրող կոդը սարքի հիմնական ծրագիր (прошивка) ներդրվում է դեռ մինչև գնորդի ձեռքերում հայտնվելը։ Որոշ վաճառողներ տեղեկացնում են այն մասին, որ սմարթֆոններում տեղադրում են գովազդային ծրագիր՝ օգտատիրոջն այն անջատելու հնարավորություն ընձեռելով։ Իսկ մյուսները, հակառակը, նման հնարավորություն չեն ընձեռում և իրենց մոտեցումն անվանում բիզնես-մոդել, որը կոչված է նվազեցնել ապրանքի մանրածախ արժեքը։
 
«Ռիսկերը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում, առաջին հերթին, գնումից առաջ ստուգել սմարթֆոնի մոդելի մասին արձագանքները, քանի որ հավանական է, որ հետաքրքրության առարկա մոդելի մասին արդեն գրել են ցանցում՝ հատկապես, եթե դրանով իսկապես անցանկալի ԾԱ է տարածվում»,- նշում են ընկերության փորձագետները։ Նրանք նաև խորհուրդ են տալիս տեղադրել հուսալի պաշտպանական լուծում, որը կօգնի հայտնաբերել տարբեր սպառնալիքները, ներառյալ՝ գովազդային ԾԱ-ն։ Եթե պարզվի, որ սարքը վարակված է համակարգի մակարդակով, արժե ստուգել հիմնական ծրագրի թարմացումները կամ տեղադրել դրա այլընտրանքային տարբերակը, սակայն պետք է հիշել, որ դա կարող է հանգեցնել երաշխիքի կորստի, բացի դա, կա տեղադրման ընթացքում սարքը վնասելու հավանականություն։ 
 
Մոբայլ սարքերում գովազդային ԾԱ-ի մասին հետազոտության մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։
 
Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ