Հիմա շնորհակալություն ասելու ճիշտ ժամանակն է. Սոֆյա Հովսեփյան


Հիմա շնորհակալություն ասելու ճիշտ ժամանակն է. Սոֆյա Հովսեփյան

  • 22-07-2020 11:17:27   | Տավուշի մարզ  |  Քաղաքական

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. 
 
«Այս մասին կուզեի անդրադառնալ վերջին օրերին , բայց այդպես էլ չէր ստացվում:
Հիմա, երբ վերադարձա Տավուշից ու այնքան բաներ լսեցի, որ կարելի է հա խոսել ,բայց մի փոքր անդրադարձ կատարեմ: Ամեն տեսած ու լսած չէ, որ պետք է խոսել , ամենահաճախ կարիք կա լռելու, բայց պետք է տարանջատենք ինչի՞ց խոսենք և որտե՞ղ լռենք :
Դեռ 2019 թ. ապրիլի 24-ին բախտ ունեցա լինելու Չինարիի Խորանաշատ վանական համալիրում , որը ինչպես գիտեք նախկինում գերի էր , մի ամիս հետո ՝ մայիսի 28_ին այնտեղ Բագրատ Սրբազանը պատարագ մատուցեց և այնքան մարդիկ էին եկել իրենց մանկության երազանքի հետևից , որ ես շփոթվել էի , քանի որ հուզական էր , խորհրդավոր , էներգիան լեցուն ,պաթոսն էլ՝զրո: Վերադարձի ճանապարհին խոսվեց Կորպուսի հրամանատարի պրոֆեսիոնալ գործունեության մասին , բայց պետք էր լռել ու լռեցինք: Հետո այնպես եղավ , որ մեկ այլ հատվածում (տարածքը չեմ նշում) , անհրաժեշտ էր շինանյութ: Լսեցի այդ մասին և չսպասեցի մինչև ՊՆ -ն հասցնի, արագ կազմակերպեցի ու էնտեղ նոր լավ լուր լսեցի , թե ինչո՞ւ էր հրատապ պետք ու կրկին խոսվեց Կորպուսի հրամանատարի մասին , բայց էլի լռեցինք ՝ այդպես էր պետք : Հիմա պատերազմական վիճակ է , մեր հրամ կազմն ու զինվորները փառահեղ գործ են անում , ինժեներական լուծումներ են գտնում , մեկը մյուսից հզոր գործ են անում ու այդ ամենի հետևում նույն կորպուսի՝ նույն հրամանատարն է : Հիմա ինչու՞ ենք լռում: Հիմա լռելու կարիք չեմ տեսնում , հիմա շնորհակալություն ասելու ճիշտ ժամանակն է և ես գիշերը վերադարձել եմ Տավուշից և ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ Գրիգորի Խաչատուրովից , ով մեծ նվիրումով փառահեղ գործ է կատարում , ինչպես նաև ողջ հրամանատարական ու զինվորական կազմից ովքեր միասնական են և փառահեղ լուծումները հերթով գրանցում են :
Հա, ի դեպ Խորանաշատում արդեն ավանդույթ է դարձել մայիսի 28_ի պատարագը : 2021 -ին միացեք , քանի որ հզորները մեզ այդ հրաշալի օրվա բերկրանքը պարգևել են :
Ավել պակաս չգրեք»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական