Ֆրանսիա-Հայաստան մրցամարտի առաջին հանդիպումը 9,5-6,5 հաշվով<br /> շահեցին հայ շախմատիստները<br />


Ֆրանսիա-Հայաստան մրցամարտի առաջին հանդիպումը 9,5-6,5 հաշվով
շահեցին հայ շախմատիստները

  • 25-06-2009 22:00:00   | Ֆրանսիա  |  Սպորտ
 ՓԱՐԻԶ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 24-ին Փարիզում սկսվեց Ֆրանսիայի եւ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականների մրցամարտը, որը նախաձեռնել են երկու երկրների ֆեդերացիաները: Առաջին օրը մասնակիցները մրցեցին 4 խաղատախտակների վրա 2 շրջանով: Յուրաքանչյուր պարտիային տրվեց 15-ական րոպե ժամանակ, գումարած 10-ական վայրկյան յուրաքանչյուր քայլից հետո: 9,5-6,5 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականը, որի կազմում ընդգրկված են Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Ֆրանսիայի թիմում են Մաքսիմ Վաշիելագրավը, Լորան Ֆրեսինեն, Ժոել Լոթիեն եւ Քրիստիան Բաուերը: Մրցակիցները միմյանց հետ երկրորդ անգամ կհանդիպեն հունիսի 25-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ