Դժբախտ պատահար Գյումրիում.տրակտորի վարորդը վրաերթի է ենթարկվել ու տեղում մահացել.Shantnews.am


Դժբախտ պատահար Գյումրիում.տրակտորի վարորդը վրաերթի է ենթարկվել ու տեղում մահացել.Shantnews.am

  • 28-07-2020 12:55:37   | Շիրակի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօր առավոտյան դժբախտ պատահար է տեղի ունեցել Գյումրիի Ներսես Շնորհալի փողոցում: Փողոցաշինական աշխատանքների ժամանակ տրակտորի վարորդը ենթարկվել է վրաերթի և տեղում մահացել:  Ըստ նախնական տեղեկությունների, վարորդը  տրակտորի շարժիչը միացված է թողել և դուրս եկել խցիկից,  որի հետևանքով տրակտորը վրաերթի է ենթարկել վարորդին: Այս մասին Shantnews.am-ին հայտնել են ճանապարհային ոստիկանությունից:
 
Ոստիկանները պարզել են մահացածի ինքնությունը: Նա Գյումրիի բնակիչ Մանվել Հունանյանն է՝ ծնված 1955 թվականին: Աշխատում էր Գյումրիի ճանապարհաշինական ընկերություններից մեկում: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play