Սիմֆոնիկ նվագախումբն առցանց կներկայացնի հոլիվուդյան սիրված մուլտերի մեղեդիները


Սիմֆոնիկ նվագախումբն առցանց կներկայացնի հոլիվուդյան սիրված մուլտերի մեղեդիները

  • 28-07-2020 14:29:45   | Հայաստան  |  Մշակույթ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է միանալու «ԴասA գալահամերգ․ Hollywood Non-Stop» սիրված և սպասված համերգային ծրագրի առցանց ցուցադրությանը, որին երաժշտասերները կարող են հետևել հուլիսի 30-ին՝ ժամը 20:00-ին, նվագախմբի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:
 
Համերգին կհնչեն հոլիվուդյան հանրահայտ ֆիլմերի մեղեդիները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նվագախումբը ղեկավարում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Առցանց ցուցադրության հատուկ հյուրերն են ԴասA կրթամշակութային նախագծի մասնակիցները։ Ցուցադրությանը կարող եք հետևել նաև «DAS A» հավելվածի միջոցով։
Նոյյան տապան  -   Մշակույթ